a1plus.am-ը գրում է. Ընդդիմության միասնական շտաբի խոսնակ Վարուժան Ավետիսյանը նշում է, որ ոստիկանությունը ժողովրդին վատություն անելու տարեքի մեջ է:
Սկզբից խոչընդոտել են Ազատության հրապարակում հովանոց տեղադրել, հետո իրերը տեղադրելու : «Չեն թողնում մեր մեքենան մոտենա եւ պլաստմասե աթոռները իջեցնեն»,- նշեց նա:
Պարոն Ավետիսյանը ամփոփեց Ազատության հրապարակում անցկացրած օրը եւ նշեց, որ երկու արտառոց դեպք է գրանցվել Ազատության հրապարակում:
«Մի լեյտենանտ, որը նախորդ օրը Գեւորգ Սաֆարյանին բերման ենթարկելիս անհամաչափ ուժ էր կիրառել, այսօր էլ է հարձակվել եւ գետնին գցել նրան»:
Նրա խոսքերով՝ Գեւորգ Սաֆարյանը մենակ կանգնած է եղել արձանի մոտ: Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հեռախոսազրույցում Վարուժան Ավետիսյանին հայտնել է, թե նա հայհոյել է, սակայն նման բան տեղի չի ունեցել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Թե ինչ է կատարվում Ազատության հրապարակում կարող եք հետևել Ազատություն ռադիոկայանի, Ա1+-ի և Առաջին լրատվականի ուղիղ եթերներում: