Արդեն տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 8-ի լուսադեմին Տերյան 99/7 հասցեում հայտնաբերվել է տղամարդու դի: Վերջինս ցրտահարվել է ու տեղում մահացել:
Պարզվել է տղամարդու ինքնությունը:
Տուժողը Տերյան փողոցի հարակից տնակներից մեկի բնակիչ 1958 թ-ին ծնված Արտավազդ Հարությունյանն է եղել, որին հարևանները ճանաչում են Սեյրան անվամբ: Տուժածի հարևանների հետ զրույցից պարզվեց, որ Սեյրանը եղել է ազատամարտիկ, ժառանգ չի ունեցել:
Արտավազդ Հարությունյանը բնակվել է կնոջ հետ, ով մահացել է 4 տարի առաջ: Տղամարդը գտնվել է սոցիալական ծանր վիճակում:
Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում