▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատամարտիկին վիրահատել են, հետո՝ դատի տվել.a1plus.am

a1plus.am-ը գրում է. Արմավիրի մարզի 53-ամյա բնակիչ Մկրտիչ Սուքիասյանը հայտնվել է դատարանում։ Հայցը ներկայացրել է թիվ 1 համալսարանական հիվանդանոցը, որն ազատամարտիկից պահանջում է 2 տարի առաջ կատարված սրտի վիրահատության գումարը։ «Ես չեմ հրաժարվել վճարել, չկա, որ վճարեմ։ Որ լինի, շորերս էլ կտամ»,-նշում է պարոն Սուքիասյանը։

Վիրահատության արժեքը 2 560.000 դրամ է եղել, որից 900.000-ը հետվիրահատական շրջանում փոխանցել է Պաշտպանության նախարարությունը։ 2012-ի դեկտեմբերին ազատամարտիկը դիմում է գրել հիվանդանոցին, որպեսզի թույլտվություն տրվի 6 ամսվա ընթացքում կատարել գումարի մնացած մասի մարումը։ Սակայն չի կարողացել վճարել եւ արդյունքում հարկադիր կատարողներն այցելել են ազատամարտիկին, բայց դատարկաձեռն հեռացել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Արմավիրի մարզի 53-ամյա բնակիչ Մկրտիչ Սուքիասյանը հայտնվել է դատարանում։ Հայցը ներկայացրել է թիվ 1 համալսարանական հիվանդանոցը, որն ազատամարտիկից պահանջում է 2 տարի առաջ կատարված սրտի վիրահատության գումարը։ «Ես չեմ հրաժարվել վճարել, չկա, որ վճարեմ։ Որ լինի, շորերս էլ կտամ»,-նշում է պարոն Սուքիասյանը։
Վիրահատության արժեքը 2 560.000 դրամ է եղել, որից 900.000-ը հետվիրահատական շրջանում փոխանցել է Պաշտպանության նախարարությունը։ 2012-ի դեկտեմբերին ազատամարտիկը դիմում է գրել հիվանդանոցին, որպեսզի թույլտվություն տրվի 6 ամսվա ընթացքում կատարել գումարի մնացած մասի մարումը։ Սակայն չի կարողացել վճարել եւ արդյունքում հարկադիր կատարողներն այցելել են ազատամարտիկին, բայց դատարկաձեռն հեռացել։
Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more