armtimes.com-ը գրում է.Հյուսիսային պողոտայում հարձակման է ենթարկվել ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Սմբատ Հակոբյանը: Նա մասնակցում էր «Հայազն» կուսակցության կազմակերպած ինքնիշխանության երթին եւ անգամ ելույթ ունեցավ՝ ժողովրդին կոչ անելով ոտքի կանգնել ու հեռացնել իշխանություններին:
Տեղեկություններ կան, որ ակտիվիստին ծեծի ենթարկող անձինք մինչ նրա վրա հարձակումը ոստիկանության վկայականներ են ցույց տվել: Մեր թղթակիցը փոխանցում է, որ այս պահին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը տարածքն է ուսումնասիրում այլ ոստիկանների հետ: Ոստիկանական վկայականների հետ կապված տեղեկությունները մեկնաբանելով նա ասել է, թե չի կարող նման բան լինել:
«Քիչ առաջ կենտրոնում` Աբովյան փողոցում ծեծեցին Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին.... ԿԵՑՑԵ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ...,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Մաքս Սարգսյանը: Նրա եւ Անգել Էլիս անունով օգտատիրոջ էջում լուսանկարներ են հրապարակվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում