4 ամիս կալանքի տակ մնալուց հետո զինված հանցախմբի գործով կալանավորված Աղասի Մարտիրոսյանն այսօր ազատ արձակվեց: Նա ամեն օր սպասել է այս օրվան:
«Նման որոշման ես 4 ամիս առաջ էլ էի սպասում: Համոզված էի, որ ինձ կալանավորելու ոչ մի հիմքեր չունեին քննչական մարմինները։ Թե ես ինչ կապ ունեմ այդ գործի հետ, կոնկրետ հիմքեր չներկայացվեցին»,- «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվելուց հետո «Ա1+»-ին ասաց Աղասի Մարտիրոսյանը:
Ազատամարտիկը նաեւ 25 օր հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով չոտնահարել իր իրավունքներն ու դադարեցնել անօրինական նախաքննությունը, մի ցանկություն ունի. «Ինձ բացատրեին, թե ես ինչի համար եմ կալանավորված, կոնկրետ այդ գործի հետ ես ի՞նչ կապ ունեմ»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում