Ուկրաինական X Factor-ի հաղթող Սևակ Խանաղյանն այս պահին Արցախում է: Երգիչը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել՝ արված «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակի ֆոնին։
Հավելենք, որ Սևակ Խանաղյանին ընկերակցում է «Հայաստանի Ձայնը» նախագծի մասնակից Գայա Արզումանյանը, ում հետ իրենք վերջերս ներկայացրել էին «Այայի երկիր Արցախ» տեսահոլովակը:
Երգիչները մասնակցում են Եռատոնի միջոցառումներին: