Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Այսպիսի խայտառակ վիճակ Հայաստանում երբեք չի եղել. ղարաբաղյան հարցով զարգացումներ են արագանում, Սանկտ-Պետերբուրգում ՌԴ նախագահի հովանու ներքո հանդիպում է տեղի ունենալու, քաղաքական ուժերից ոչ մեկ հայտարարություն չի արել, իր դիրքորոշումն ու պահանջները չի ներկայացել: Դե մեծամասնությունը, հասկանալի է, հո՞ չի ասի, որ Կրեմլի աչքի վերեւը ունք կա: Այսքան տկլոր ու ապաքաղաքականացված Հայաստան չի եղել:
Ես չեմ հիշում, որ նախկինում, երբ պառլամենտում էինք, Ժառանգությունը իր փոքրաթիվ կազմով նման անթույլատրելի բացթողում ունենար: Այժմ ակնհայտորեն, քաղաքական ուժերը նույնիսկ խուսափում են իրենց դիրքորոշումը հայտնել տեղի ունեցողի կապակցությամբ.... Քյոռանամ քո համար Հայաստան....