▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօրվանից սահմանին կանգնած զինվորն է իմ եկեղեցին

Ես ապրիլի 1-ին ուրիշ մարդ էի` հիասթափված ու այլայլված տիրող իրականությունից: Կյանքիս առաջին պատերազմը կարծես մոռացել էի, ու չգիտեի, որ վաղը երկրորդն եմ տեսնելու: Մտքովս էլ չէր անցնի, որ հինգ օր հետո, ես ուրիշ մարդ պիտի դառնամ...
Որ 18 տարեկան զինվորը դառնալու է իմ անկատար երազանքի իրագործման միակ հույսը...
18 տարեկան զինվորը ինձ ստիպելու է հավատալ հրաշքին, փոխելու է կարծիքս իմ ու իմ շրջապատի մասին:
Որ 18 տարեկան զինվորը ապացուցելու է, որ ուժեղ է ինձնից ու բոլորից, ով սեփական ուժը համարում էր սպառված:
Որ 18 տարեկան զինվորը ստիպելու է, որ իմ ու շատերիս համար անգույն ու սառը դարձած արևը կրկին գույն ու ջերմություն ստանա:

Որ 18 տարեկան զինվորը դառնալու է իմ եկեղեցին...

Գարիկ Պետրոսյան

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more