«Նախկին իշխանությունն ապօրինություն էր անում, իմանում էր՝ ով ո՞ր բանկում ինչքան փող ունի, կամ՝ ով ի՞նչ արժեթուղթ ունի: Այսօրվա իշխանությունը չի ուզում ապօրինություն անել, ընդունում է օրենքներ, որ այն, ինչ պետք է ապօրինի աներ, օրենքով անի:
ԿԲ-ն որպես ֆինանսական ոլորտում կարծիք արտահայտող ինստիտուտ, ո՞նց է պահելու բանկային գաղտնիքը, ո՞նց եք ներդրողներին համոզելու, որ ՀՀ-ում անվտանգ է ներդրում անելը, ներդրումների գաղտնիությունը պաշտպանված է այնքանով, որքանով պիտի պաշտպանված լինի միջազգային չափամիշներով». այսպիսի հարցադրմամբ ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանին դիմեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Մ. Գալստյանը նշեց՝ «ով որ բանկում ինչքան փող ունենալու հայտնի» լինելն իրավապահ համակարգի խնդիրն է: «Խոսակցություն է, որին ես չեմ ուզում մասնակցել»,- ասաց Մ. Գալստյանը:
Դիտեք նաև՝