«Այսօր Նիկոլ Փաշինյանի խմբերը ներխուժելու են Մայր Աթոռի տարածք՝ բախումներ հրահրելու համար»․ Սյուզի Բադոյան
Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հրատապ.
այսօր երեկոյան Նիկոլ Փաշինյանի կազմած խմբերը պաստառներով և լոզունգներով ներխուժելու են Մայր Աթոռի տարածք՝ բախումներ հրահարելու համար:
Այս ֆոնին փորձ է արվելու սադրանքների միջոցով եկեղեցականներին ներքաշել պրոցեսի մեջ և ձերբակալել կաթողիոսին ու ակտիվ եկեղեցականներին: Մի խոսքով, գործադրվելու է կաթողիկոսին վեհարանից «քրիստոնեաբար» դուրս հանելու՝ Փաշինյանի պլանը»: