«Արվեստը ազգի գոյատևման հենարաններից մեկն է, իսկ այսօր մեզ համար արժեքներ գոյություն չունեն: Հետևաբար, կոչումները կարող են ամեն մեկին շնորհվել: Մինչև Արմենչիկը արդեն ստացել են Ալիկ Գյունաշյանը, Արման Հովհաննիսյանը, Անդրեն, որոնք այնքանով կապ ունեն արվեստի հետ, ինչքանով ես՝ տիեզերագնացության: Կարծես այս ամենի հետ հաշտվել էին, իսկ այսօր մեր գլխին առավել մեծ հարված հասցվեց,-խոսելով Արմենչիկի՝ վաստակավոր արտիստի կոչում ստանալու մասին, ասաց թատերագետ Լևոն Մութաֆյանը:
Անի Կարապետյան