▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր ժողովուրդը հացի փող է հայթայթում. Նադեժդա Սարգսյան

Երգչուհի Նադեժդա Սարգսյանը դեմ է, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանա: Asekose.am-ի հետ զրույցում, անդրադառնալով թանկացման դեմ պայքարող ակցիայի մասնակիցներին, երգչուհին նախ ողջունեց նրանց պայքարը, ապա՝ նշեց, որ շատ լավ երեխաներ ունենք:

Ըստ նրա՝ մեր երկրում պահանջատեր հասարակություն չի ձևավորվել, սակայն կան մի քանի երիտասարդներ, ովքեր գիտակցում են, որ քաղաքացին ևս իր երկրում ասելիք ունի և կարող է իր պայքարն առաջ տանել:

Ի պատասխան հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունները սակարկությունների կգնան և կվերանայեն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը, Նադեժդա Սարգսյանը ասաց.

«Հուսով եմ, որ մեր իշխանությունները կմտածեն մեր ժողովուրդի մասին, որովհետև այսօր ժողովուրդը հացի փող է հայթայթում»:

Ինչ վերաբերվում է հանրային մարդկանց մասնակցությանը, Նադեժդա Սարգսյանն ասաց, որ չի կարող ասել, թե այդ հանգամանքը որքանով կազդի, սակայն ողջունելի է այն, որ հանրային դեմքերը ևս  մասնակցում են պայքարին՝  փորձելով լինել օգտակար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more