Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Այս տրամաբանությամբ Ադրբեջանը պիտի հրաժարվի Հայաստանին պարտված Հեյդար Ալիևից, Իլհամ Ալիևից, ադրբեջանի պատմագրության չկայացող ընթացքից, սեփական աղբյուրներով տեղեկատվություն չունեցող անցյալից և կեղծ տեղեկատվական ներկայից, որևէ մրցակցության չդիմացող «ադրբեջանցի» ինքնությունից և բազաթիվ այլևայլ սոցիալ-մշակութային, պատմա-գիտական, ընթացիկ քարոզչական կեղծ արժեքներից:
Դրա ժամանակն, իհարկե, դեռ կգա, Ալիևեներին դեռ կթաղեն-կհանեն, կքարկոծեն-կփառաբանեն, քաղաքական կոնյուկտուրան կթելադրի նորանոր բառեր... այս ամենը միայն կերկարաձգի այն արժեքների բյուրեղացումը, որը պիտի կազմի այս երկրի ազգային ինքնության ձգտող թուրքալեզու բնակչության առանցքը... Այդ առանցքի այսօրվա գլխավոր արժեքը հակահայկականությունն է՝ հայերի ողջ պատմական անցյալը և մշակույթը յուրացնող կամ իմիտացնող իր պարադոքսալ դրսևորումներով...