▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս տարվա ձյան տեղումներն՝ իրենց անընդհատությամբ, եղել են աննախադեպ

Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 2-ի լուսաբաց մայրաքաղաքում անընդմեջ տեղացած առատ ձյան շերտի հաստությունը կազմել է 45 սմ, ինչը, օդերևութաբանների հավաստմամբ, հավասար է տեղումների 1 ամսվա նորմային: Այսինքն ավելի քան 3 օրվա ընթացքում Երևանում առանց դադարի տեղացել է 1 ամսվա քանակի ձյուն:
«Օդերևութաբանների տեղեկացմամբ` վերջին 15 տարիների ընթացքում համեմատաբար առատ տեղումներ ունեցել ենք 2005 և 2009 թվականներին, սակայն ի տարբերություն այս տարվա, դրանք եղել են ընդհատումներով և ոչ այսքան առատ: Ու ըստ այդմ` այս տարվա ձյան տեղումները՝ իրենց անընդհատությամբ, եղել են աննախադեպ»,- այս մասին նշել է  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետի հանձնարարությամբ, ձնամաքրման աշխատանքներն իրականացնող «Սանիտեք» ընկերությանն աջակցելու նպատակով, աշխատանքներում ներգրավվել են վարչական շրջանների կոմունալ և կանաչապատման ծառայությունների համապատասխան աշխատակիցներն ու մեքենամեխանիզմները: Բացի այդ, ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում որոշ կազմակերպությունների համապատասխան մեքենամեխանիզմները ևս ներգրավվել են ձյան մաքրման ու ձնահեռացման աշխատանքներում: 
«Տեղումների առաջին իսկ օրից ձյան մաքրման աշխատանքներում ներգրավված են եղել «Սանիտեք» ընկերության բոլոր 180 միավոր փողոցներ, մայթեր ու բակեր մաքրող մեծ և փոքր չափերի մասնագիտացված տարբեր մեքենամեխանիզմները: Հաշվի առնելով ձյան տեղումների անընդհատությունը` ձյան մաքրման և ձնահեռացման աշխատանքներում ներգրավվել են նաև մասնավոր ընկերությունների ավելի քան 170 միավոր տարբեր ֆունկցիոնալ նշանակության մեծ և փոքր մեքենամեխանիզմներ: Ընդհանուրը ավելի քան 350 մեքենամեխանիզմներ են ներգրավված ձյան մաքրման և ձնահեռացման աշխատանքներում»,- ընդգծել է քաղաքապետը:

Ըստ Երևանի քաղաքապետարանի կայքի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more