▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս տարի Հայաստանը կազատի ԼՂ շրջակա տարածքները,և ադրբեջանցիները կվերադառնան հարազատ օջախ.Սերգեյ Մարկով

Trend  գործակալությանը տված հարցազրույցում Ռուսաստանի Դաշնության նախագահի վստահված անձ, ՌԴ հանրային պալատի անդամ, քաղաքագետ Սերգեյ Մարկովն այսօր առավոտյան ասել է. «Հայաստանը կազատի Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքը, և արդեն այս տարի ադրբեջանական առաջին ընտանիքները կվերադառնան հարազատ օջախներ»:

 

Նրա կարծիքով համաշխարհային առաջնորդների մասնավոր հանդիպումների և խաղաղ բանակցությունների արդյունքում ադրբեջանական տարածքները հնարավոր է հանձնվեն` հայկական սահմանների բլոկադայի վերացման դիմաց:

 

«Շուտով կողմերը պայմանագիր կկնքեն, քննարկվում են միայն կարգավորման որոշ դետալներ»,- ասել է Մարկովը:

 

Արդյոք, սրանք իսկապե՞ս Մարկովի խոսքերն են:

 

Աղբյուրը`nyut.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more