▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս շարժումը 7 դրամի համար չէ, սա Հայաստանի արժանապատվության շարժումն է

Հրաշալի ամառ է, մեր պատմության լավագույն ամառը: Մենք ամռանը միշտ հոգնած ենք եղել, ուժասպառ, մեր բոլոր ձեռքբերումները գարնան հետ ենք կապել, մինչդեռ 2015-ի ամառը բացառիկ է մեր պատմության մեջ...
Սպասենք ևս երկու օր, հայրենակիցներս... Երկուշաբթի օրվանից մեկ այլ Հայաստանում ենք ապրելու՝ հզոր, առողջացած, ամուր... Նաև հիշենք, այսօր Նախիջևանի սահմանին տեղի ունեցածը որոշակի ուժերի ջղաձգումների հետևանքն է...
Ռուսաստանը ստիպված էր Պերմյակովի գործը հանձնել Հայաստանին, ստիպված էր քրեական գործ հարուցել Բիբինի նկատմամբ, ստիպված էր համակերպվել, որ այլևս չի կարողանալու Հայաստանից ահռելի ֆինանսական միջոցներ տանել...
Ուրեմն, այս շարժումը 7 դրամի համար չէ, սա Հայաստանի արժանապատվության շարժումն է:
Հետևաբար, կոչ եմ անում լինել կազմակերպված, զվարթ, զերծ մնալ սադրիչ հայտարարություններից, որոնք կլինեն, որովհետև որոշ ուժեր Հայաստանի ապակայունացումն են ուզում...
Երկուշաբթի բացահայտումներ կանեմ, կասեմ, թե ինչ ազդեցություն թողեց Սերժ Սարգսյանի մասնակցությունը ԵԺԿ ժողովին...
Դա դիվանագիտական շատ նուրբ և լուրջ քայլ էր...

Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more