▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս պայմաններում խոսել պետական ոլորտում լուրջ առաջընթացի մասին՝ ֆանտաստիկայի ժանրից է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հայ հասարակության գերակշիռ մասը ընդգրկված է դրսից ֆինանսավորվող և ուղղորդվող կուսակցություններում և, ինչպես միշտ, զբաղված է զուտ անձնական խնդիրներով՝ հիմնականում կապված եկամտաբեր աշխատանքի կամ պաշտոնի ձեռքբերման հետ։ Եվ սա այնքան սևեռուն գաղափար է դարձել այդ ամբողջ ոհմակի համար, որոնք կազմում են հասարակության վաթսուն-յոթանասուն տոկոսը․․․ որ ենթագիտակցորեն իրենց պատկերացնելով ներկա իշխանությունների տեղը, ներքուստ չեն էլ ցանկանում ինչ-որ բան փոխել, որպեսզի երբ իշխելու իրենց հերթը գա, որը նրանք հաճախ են տեսնում իրենց երազներում, ճիշտ նախկինների նման թալանեն ու արագ հարստանան։ Կատվի վազքը մինչև մարագն է, մեր հասարակության ձգտումները մինչև իշխանություն․․․ Այս պայմաններում խոսել ինչ-որ լուրջ առաջընթացի մասին պետական ոլորտում ֆանտաստիկայի ժանրից է։ ԵՎ ճշմարիտ է, երբ ասում են, որ պետությունը արտացոլում է հասարակության քողարկված և իրական ձգտումներն ու նվիրական ցանկությունները․․․

Արմեն Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more