Արդեն տեղեկացրել ենք, որ Ստեփանակերտի հրապարակում կամավորներ են հավաքվում և զինվորագրվում: Հրապարակում ԵԿՄ անդամներից մեկը հավաքված լրագրողներին կատակով ասաց, որ եթե իրենց թողնեին արդեն իրենք Բաքվում կլինեին. «Եթե դա եք ուզում, ուրեմն մի քանի օրից կգաք և մեզ Բաքվում կնկարահանեք»:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ապրիլի1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է ձեռնարկել հարավ արեւելյան ու հյուսիսարեւելյան ուղղություններով։ Ընդ որում զենքի այլ տեսակների հետ օգտագործվել են նաեւ հրետանի, զրահատեխնիկա ու օդային ուժեր,զոհվել է 12-ամյա մի երեխա, երկուսը վիրավորվել են։ Լեռնային Ղարաբաղի ՀՕՊ-նոչնչացրել է հակառակորդի մեկ ուղղաթիռ։ Ադրբեջանական բանակը մարտերի ընթացքում ուղղաթիռից բացի կորցրել է նաև ԱԹՍ և տանկ
Տեսանյութը` Նելլ Ավեի ֆեյսբուքյան էջից