▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս պահին չենք երաշխավորում, որ ՀՀԿ-ն չի առաջադրի վարչապետի թեկնածու. Վահրամ Բաղդասարյան

«Մենք դեկտեմբեր ամսվա հետ կապված որևէ բանակցություն կամ որևէ որոշում չենք կայացրել, մենք պատրաստ ենք բոլոր ուժերի հետ նորմալ բանակցային պրոցեսում համաձայնության գալու դեպքում համերաշխ, առանց ցնցումների, հանգիստ գնանք ընտրություններին. մեր մոտեցումը դա է։ Մենք ծանոթ ենք և′ «Ծառուկյան» դաշինքի հայտարարություններին, և′ ՀՅԴ-ի դիրքորոշմանը և  ես չեմ ցանկանում մեկնաբանել, թե որ քաղաքական ուժն ինչպես է մտածում»,-այս մասին այսօր  լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ 

 

 

 

 

 

 

 

 

Հարցին՝ ՀՀԿ-ն թեկնածու չի՞ առաջադրելու, եթե ընտրությունները տեղի ունենա դեկտեմբերին, Բաղդասարյանը պատասխանեց․ «Հոկտեմբերի 2-ին, 17։40-ին, մեր հանդիպման ժամանակ ես հայտարարել եմ, որ դեկտեմբեր ամսվա հետ կապված՝ չեմ կարող  որևէ երաշխավոր հանդիսանալ և դրանից հետո կայացավ մեր կուսակցության արտահերթ նիստը»։ 

Բաղդասարյանը նշեց, որ իրենք երաշխիք չեն տալիս, որ չեն առաջադրելու թեկնածու, բայց ամեն դեպքում՝ առայժմ նման քննարկում չի եղել և եթե լինի՝ հայտարարությամբ հանդես կգան. «Մենք հակված ենք բանակցությունները շարունակելու»:

Դիտարկմանը, որ կառավարությունը որևէ զիջման չի պատրաստվում գնալ, նշանակում է հարցը փակվա՞ծ է, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե ուլտիմատում է, որ գնում են դեկտեմբերին, կարծում եմ՝ բանակցությունն իմաստ չունի, բանակցությունը նշանակում է կոմպրոմիսի գնալ, չկա փոխզիջում, չկա բանակցություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more