▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս մի ճակատամարտը չի կարելի պարտվել

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ազատագրված տարածքների հարցը քննարկվում է հիմնականում երկու տեսակետից կամ այսպես կոչված ռեալ-պոլիտիկի՝ բանակցել, զիջել, խաղաղություն հաստատել, կամ զուտ զգայական՝ մերն է ու վերջ,  «ոչ մի թիզ» եւ այլն:

Կա հարցի երրորդ կողմը՝ ամենակարեւորը: Տարածքների զիջումն այն վերջին հարվածն է, որ լրիվ կջախջախի Հայկական Պետականությունը ու կբացի ճանապարհը Հայաստանը ռուս-թուրքական հերթական բաժանման համար:

Տարիների ընթացքում բոլոր բաստիոնները հերթով քանդվել են: Առաջինը՝ Հայաստանը արդարության ու Մարդու երկիր չի կարող լինել: Հետո՝ Հայաստանը հզոր տնտեսություն չի կարող ունենալ: Հետո՝ Հայաստանում նորմալ ղեկավարներ չեն կարող լինել: Հետո՝ Հայաստանը Ռուսաստանի ոտքի տակից դուրս չի կարող ապրել:

Մնացել է այս վերջինը՝ Հայասատանը ազատագրված շրջանները չի կարող պահել: Սա վերջին հարվածն է: Առանց զգայական պաթոսի, զուտ քաղաքական հաշվարկով (իրական քաղաքականության, որը հաշվի է առնում հոգեբանությունը)

Այս մի ճակատամարտը չի կարելի պարտվել: Ոչ մի դեպքում:

Դավիթ Դավթյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more