▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս մարդկային կերպարանք առած հրեշը շուտով գալու է Հայաստան, գովազդելու coca cola-ն․ Ռադիկ դպիր Ավետյան

Ռադիկ դպիր Ավետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Գղտ. 6:7: "Չխաբվեք. Աստծուն չի կարելի ծաղրել,"

Այս մարդկային կերպարանք առած հրեշը շուտով գալու է Հայաստան, գովազդելու coca cola-ն։

Այս երևույթը բացահայտ կերպով ծաղրում է մեր հավատը, մեր սրբությունն ու Աստծուն, Հիսուս Քրիստոսին (տեսանյութը՝ նյութի  վերջում)։

Տոմսերը գրեթե վերջացել են, մարդիկ մեծ ուրախությամբ գնալու են դիտելու սատանայի գործիքներից մեկին, բայց լավ իմացեք, դուք նույնպես մասնակից եք լինելու այդ ծաղրանքի, այս համերգին մասնակցելով ու սատարելով։

Մեղքի հանդեպ աչք փակողը հավասար մեղավոր է։

Սուրբ Պատարագին քչերն են գալիս, պատճառաբանելով, որ «ժամանակ չունեն, երեխան լացում է, տնօրենը չի թողնում, գումար չունեն, մեքենա չկա» ու էսպիսի հազարավոր սուտ պատճառներ, բայց կա ժամանակ հայհոյելու Աստծուն, մերժելու Աստծու ու ուրանալու։

Ի՞նչ սրտով ու հավատով եք հետո եկեղեցի մտնելու, Աստծուց բան խնդրելու ու աղոթք անելու, ի՞նչ...

Փլպ. 3:18-19: "որովհետև շատերը, որոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ և այժմ էլ լալով եմ ասում, ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի խաչին։ Նրանց վերջը կորուստ է։ Նրանց աստվածն իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը. նրանք միայն երկրավոր բաների մասին են խորհում։"

Հետո չասեք « ինչ եմ արել որ այսքան պատուհաններ են գալիս գլխներիս, ինչու ենք կործանվում, ինչու ենք պատերազմում, ինչու ենք նահատակվում, ո՞ր մեղքի համար »։

Սաղ. 52:2: "Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։ Ապականվեցին և պղծվեցին իրենց անօրենությունների մեջ. Բարություն անող ոչ ոք չմնաց։"

Հ.գ. Ոնց ուզում եք դատեք ինձ, չէի կարող չասել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more