▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս իրավիճակի պատճառը կոռուպցիան է, քրեաօլիգարխիկ համակարգը, սոցիալական լարվածությունը...

«Զինաթափվել է մեկ ստորաբաժանում, այսինքն, պարզվում է, որ Հայաստանի թիկունքն ապահովված չէ: Այս իրավիճակի պատճառը կոռուպցիան է, քրեաօլիգարխիկ համակարգը, սոցիալական լարվածությունը, աղքատությունը…

Անհրաժեշտ է արմատական բարեփոխումներ իրականացնել, հակառակ դեպքում սա կարող  է կրկնվել շատ ավելի լուրջ հետևանքներով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ խոսելով «Սասնա Ծռեր» ջոկատի գործողությունների մասին:

Արագած Ախոյանին էլ հետաքրքրեց, թե որտե՞ղ է մեր մտավորականությունը, որը միջնորդի դեր պետք է տաներ.

«Կոչ եմ անում հավավքվել և միջնորդ դառնալ՝ այս արյունահեղությունը դադարեցնելու համար: Նման սցենար մտածելն ու իրագործելն անմտություն է: Դպրոց չե՞ն գնացել, բա այս ձևո՞վ է դա արվում, ոչ մի պլան չունեն»,-նշեց պատգամավորը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more