▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս ի՞նչ քաոս է... Էդմոն Մարուքյան

ԱԺ արտահերթ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բարձրացրեց Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցների խնդիրը: Երեկ կարի ֆաբրիկայի աշխատակիցներն աշխատանքի էին գնացել, բայց ոստիկանության ծառայողները նրանց տուգանել էին:

«Ապրիլի 11-ին վարչապետն ուղիղ եթերով ասաց, որ ապրիլի 20-ից տեքստիլ ոլորտը կվերագործարկվի, և մարդիկ կսկսեն աշխատել: Դրանից հետո ապրիլի 15-ի հարց ու պատասխանի ժամանակ նա վերահաստատեց իր հայտարարությունը: Եվ Վանաձորում Գլորիա ֆաբրիկայի աշխատողները երեկ գնում են աշխատանքի, ոստիկանությունը գնում, սկսում է այս մարդկանց նկատմամբ վարչական արձանագրություններ կազմել և տուգանել: Այսինքն՝ ունենք իրավիճակ, որ պետությունը հայտարարում է, որ ամսի 20-ից կարող եք աշխատել, մարդիկ գնում են  աշխատանքի, գնում մարդկանց տուգանում են: Եվ նրանք այն մարդիկ են, ովքեր որևէ սոցիալական ծրագրով աջակցություն չեն ստացել: Որ ասում են՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում, սա այդ պատմությունն է: Ժողովուրդ ջան, էս ի՞նչ քաոս է, կամ որոշեք ու ասեք՝ չեն աշխատում, կամ ասեք՝ աշխատում են, իմանանք աշխատում են»,- ասաց Մարուքյանը: Նա հավելեց, որ խոսքը գնում է 2600 մարդու մասին, այդքան ընտանիքում հացի փող աշխատող անձինք են նրանք:

Պատգամավորը կոչ արեց երեկվա կազմված վարչական արձանագրությունները չեղյալ անել և մարդկանց չտուգանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more