ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն խորհրդարանի այսօրվա նիստի ընթացքոըմ անդրադարձել է Կորյուն Նահապետյանի՝ իրեն ուղղված դիտողությանը: Հիշեցնենք, որ Կորյուն Նահապետյանը բարկացել էր, երբ տեղեկացել էր, որ, ճիշտ է, լուսատախտակին չկար ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի անունը, սակայն նա հարց պետք է տա իրեն. «Արտոնյալ իրավունքո՞վ է նա հարց տալիս, թե՞ հերթագրվել է»: «Ինձ նախապես զգուշացրել է պարոն Բագրատյանը: Ես եմ նիստը վարողը, ես եմ որոշում»,- նկատեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն, իսկ ավելի ուշ ավելացրեց. «Յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում՝ ինչ պատասխան տա: Իսկ ԱԺ նախագահության լիազորությունների շրջանակներ մի մտեք. եղել են ու կան պատգամավորներ, որոնք չեն հասցրել գրանցվել, այս ինչ եք ասում: Պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ: Մարդը հիվանդանոց էր գնալու, ես ո՞ր բարոյական իրավունքով կարող էի նրան իրավունք չտալ»:
Այս ի՞ նչ եք ասում...Շարմազանովը՝ Նահապետյանին վերադարձրեց իր շրջանակների մեջ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more