ԴՕԿ կուսակցության հայտարարությունը․
Հարգելի հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հերթական դատական նիստը, որը նշանակված էր 2025 թվականի հունիսի 4-ին, ԱՄՆ ներգաղթի դատարանի որոշմամբ հետաձգվել է և տեղի կունենա հուլիսի 2-ին։
Ցավոք, այս գործընթացում մենք որևէ վերահսկողություն չունենք․ դատական նիստերի ժամանակացույցը որոշվում է բացառապես դատարանի կողմից։ Մենք լիովին գիտակցում ենք, որ այսպիսի հերթական հետաձգումները կարող են առաջացնել հիասթափություն ու զայրույթ, հատկապես երբ նիստերը կայանում են ամիսը մեկ անգամ։ Սակայն խնդրում ենք ձեզ՝ շարունակել ձեր ամուր աջակցությունն այս դժվարին ժամանակաշրջանում։
Այս պայքարը միայն Վարդան Ղուկասյանի անձնական հարցը չէ։ Սա պայքար է արդարության համար, ազատ խոսքի և քաղաքական հետապնդումների դեմ։ Նա տարիներ շարունակ եղել է ժողովրդի կողքին, իսկ այսօր մենք պետք է լինենք նրա կողքին՝ միասնական, տոկուն և վճռական։
ԴՕԿ կուսակցությունը վերահաստատում է իր հավատարմությունը օրենքի գերակայությանը և մարդու իրավունքներին։ Մենք կշարունակենք պայքարել մինչև լիարժեք արդարություն կը հաստատվի։
Աստված պահապան մեր ժողովրդին և մեր պայքարին։
Դիտեք նաև՝