▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս գիշեր հակառակորդի կրակոցներից 3 զինծառայող է վիրավորվել

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաև այս գիշեր: Ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: 

ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ հայկական կողմն ունի 3 վիրավոր.

«Վիրավորներից մեկի վիճակն է գնահատվում ծանր, սակայն ոչ թե, որ կյանքին է վտանգ սպառնում, այլ վիրավորման ծավալով է ծանր: Բեկորային վնասվածք է ստացել ազդրի հատվածում»,-նշեց  ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետը:

 

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more