Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մարդկության հիմնական թշնամիները՝ վախկոտությունն ու սուտն Է եղել միշտ:
Այս երկվորյակ եղբայրները՝ մարդուն կարող են սարքել որդ, եթե մարդը սկսում է ապրել դրանց հիպնոզի ներքո:
Մենք այսօր ապրում ենք ստի ու վախկոտության մթնոլորտում , որը ժամանակ առ ժամանակ իրեն հարմար մշակույթ ու դրան համապատասխան հերոսներ է կերտում:
Մեզ այսօր՝ ոչ թե շինծու հերոսներ ու լաթ, լաթ եղած մշակույթն է այդ պետք, այլ՝ Խելացի, Անվախ, Ազնիվ ու Երիտասարդ Գիտակիցների մի մեծ բանակ, ովքեր կկարողանան մարդու ոգեղենն ու ազնիվը կարևորելով կառուցել նոր երկիր, նոր հասարակություն,որի օրենքն ու մշակույթը հիմնված կլինի ազգային ու համամարդկային բարձրագույն արժեքների հիման վրա»:
Կարդացեք նաև՝ Տանջվում են... Հրանտ Վարդանյանը` Ռուսաստանի զոհը լինելու և իշխան դարձած համբալների մասին