▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունն արտահերթ նիստ էր հրավիրել, որպեսզի ընդունի ծրագիրը և ուղարկի ԱԺ-ի հաստատմանը։

Հիմնական զեկուցող, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց, որ ծրագրում վերջին խմբագրական աշխատանքներն ավարտվել են։ Նա հավելեց, որ կոնկրետ թվեր կլինեն ոլորտային ծրագրերում, որոնք կկազմվեն կառավարության ծրագրի հաստատումից հետո։

 

 

 

Վարչապետ Փաշինյանն ընդգծեց, որ կառավարության ծրագրի նախագիծը համապատասխանում է տնտեսական հեղափոխության հայեցակարգին, որ այս ծրագրով տրվում է տնտեսական հեղափոխության մեկնարկը։

Կառավարությունն իրեն համարում է տնտեսական հեղափոխության կազմակերպիչը,կառավարության առանցքային դերակատարումը լինելու է մարդկանց, իրավաբանական անձանց համար իրական հնարավորությունների ստեղծումը։

Կառավարության ծրագրին կհաջորդի կառուցվածքային փոփոխությունների նախագիծը, Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը՝ ընդգծեց վարչապետը։ 

Կառավարության ծրագիրն ընդունվեց միաձայն և արդեն կուղարկվի ԱԺ-ի հաստատմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more