▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս ահաբեկչությունն ավելի ծանր ենք տանում, որովհետև գտնվում ենք Արևմուտքի մեդիաների ազդեցության տակ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

«Ֆրանսիայում ահաբեկչությունն ավելի ծանր ենք տանում, որովհետև մենք գտնվում ենք Արևմուտքի մեդիաների, Արևմուտքի քաղաքական համակարգերի, արժեքային համակարգերի ազդեցության տակ, լսում ենք Արևմուտքի Ազատություն ռադիոն, նայում ենք արևմտյան, ոչ թե լիբանանական ֆիլմեր և այլն:

Նույնիսկ գրում ենք Արևմուտքի ստեղծած համակարգում՝ Ֆեյսբուքում: Այնպես որ նորմալ է, որ Ֆրանսիայի 150 զոհն ավելի ծանր ենք տանում, քան մեզ ֆիզիկապես ավելի մոտ Սիրիայի 3 միլիոն զոհը:

Պետք չի զարմանալ ու զայրանալ աշխարհի անարդար կարգերից, հատկապես, որ այդ կարգերը միշտ էլ անարդար են եղել»:

 

Վահրամ Միրաքյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more