▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այրվածքներ ստացած երկու զինծառայողների մոտ առկա է դրական տեղաշարժ

Կա դրական տեղաշարժ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով  ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում  բուժում ստացող երկու տուժածի առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ:  

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հերթական այցի ժամանակ կենտրոնի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովհաննես Ասլանյանը հայտնեց, որ վիրավորների առողջական վիճակը կայուն միջին ծանրության է, նրանց սպասում է երկարատև բուժում:

Արմեն  Մուրադյանը  զրուցեց  զինծառայողների հետ, կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի և  բժիշկների  հետ մանրամասն քննարկեց  բուժման հետագա ընթացքը:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը և սպասարկումը մնում է ՀՀ առողջապահության նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Բժշկական կազմակերպություններն ապահովված  են  վիրավորների բուժման համար անհրաժեշտ պարագաներով, դեղերով, արյունով և արյան բաղադրիչներով:

Ամենօրյա այցերի և հավաքագրվող տեղեկատվության արդյունքում անհրաժեշտության դեպքում կազմակերպում է հանրապետության առաջատար մասնագետների խորհրդատվություններ և բժշկական կոնսիլիումներ։ 

ՀՀ առողջապահության նախարարություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more