ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այո, բան ա փոխվել մեր երկրում. ՀՀԿ-ի օրոք տրանսգենդերը ԱԺ-ում ելույթ չէր ունենա, կրթության նախարարն էլ այլասերվածի չէր ընդունի, ԱԺ-ում նմաններին չէին ծափահարի, Վեհափառի վրա էլ չէին հարձակվի։
Դրա համար էին «թավշիստները» ասում՝ բոբո ՀՀԿ-ն պետք է հեռանա: ՀՀԿ-ն ու դաշնակցությունը խանգարում էին պղծության քարոզին:
Ասել եմ, ասում եմ՝Հայաստանում նոր բաբելոնյան աշտարակաշինություն չի լինելու:
Հայկը հաղթելու է Բելին»:
Բացի այս գրառումից, Շարմազանովը նույն թեմայով խոսել է նաեւ ֆեյսբուքյան ուղիղ եթերով։ Նա թվարկել է իշխանափոխությունից հետո միասեռականների ակտիվացման դեպքեր, իսկ տրանսգենդերի այսօրվա ելույթ համարել «հերթական խայտառակություն»։
Շարմազանովը խորհուրդ է տվել «ֆեյքերի» դեմ պայքարելու փոխարեն պարզել, թե ով է այդ համայնքի ներկայացուցչին հրավիրել խորհրդարան, եւ հիշեցրել է մամուլի հրապարակումները, ըստ որոնց՝ հրավերը եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի կողմից։
Կարդացեք նաև՝ Մենք պատմություն ենք կերտում. ՀՀ ԱԺ-ում առաջին անգամ տրանսգենդեր ելույթ ունեցավ