Այն մտածողութունը, որն ունի մեր ժողովուրդը, դրա վրա պետություն չի կառուցվում:
Դա մենք ապացուցել ենք Առաջին հանրապետության տարիներին: Դա մենք ապացուցել ենք Երկրորդ հանրապետության տարիներին:
Դա մենք ապացուցում ենք հիմա: Ժողովրդի մտածողությունը փոխել է պետք: Եվ բոլոր կարգի պայքարները, իշխանահայհոյումները պարապ զբաղմունք են , որին մեր աչքի առաջ արդեն երկրորդ սերունդն է անիմաստ տրվում:
Ժողովրդի մտածողությունը փոխելու համակարգի կարիք է զգացվում: Սա՛ առաջարկեք աղմկելու և աղմուկի մեջ սեփական անձը ցուցադրելու փոխարեն...
Ժողովուրդը մի քանի անգամ ցույց է տվել,որ ունակ է վերափոխվելու....