Երբ դժգոհում եք, որ եկեղեցի կառուցելու փոխարեն թող աշխատատեղ բացեն հիշեք, որ եկեղեցին օդից չեն սարքում: Այն կառուցում են բանվորները, շինարարները և ճարտարապետները: Այն կառուցելու համար գնվում է ցեմենտ քար և ավազ, որոնք նույնպես վճարովի աշխատանքի արդյունքում են ստեղծվել:ընդմիջման ժամին աշխատելու համար ուժի կարիք ունեցող բանվորնները գնում են հավելյալ պանիր, երշիկ, հաց, սոխ, օղի, սուրճ և այլն:
Մի խոսքով յուրաքանչյուր եկեղեցու կառուցում իր հետ բերում է ժամանակավոր և մշտական (մոմավաճառ, քահանա և այլն) նոր աշխատատեղեր:Եկեղեցու կառուցումը խթանում է նաև շատ ծիսակարգերի աշխուժացմանը ժողովրդական կյանքում, որը իր հետ բերում է նոր ծախսեր հետևաբար նաև աշխատատեղեր:Սա ես դեռ նյութական կողմը ասացի ինքը կարող է նաև դրական անդրադառնալ հանրային կյանքի հոգևոր կողմի վրա և արդյունքում արտացոլվել նյութական կյանքում:
Մի խոսքով եթե բավականաչափ գումար ունենամ իմ տրամադրության տակ կկառուցեմ եկեղեցիներ, Յոգասրահներ, մարզահրապարակներ, խաղահրապարակներ, պարատներ, արվեստի դպրոցներ և այլ էներգիա տվող «գործիքներ» և վայրեր:Ու երբ հանրության էներգետիական բարձրանա մնացածը արդեն տեխնիկայի հարց է: նա կստեղծի այն ինչ իրեն անհրաժեշտ է և չի փնտրի այն «Ռուսաստանի չոլերում» և «Ամերիկաներում»: