▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն կարող է դառնալ եզակի ռուսական զինատեսակ պատմության մեջ

Այս մեքենայի հաջողության հետ չափազանց շատ բան է կախված: Դա միայն չի վերաբերվում ռուսական զինագործությանը, որը այսօր ապրում է ոչ լավագույն օրերը: Եթե այս մեքենան բարեհաջող կյանքի կոչվի, թեկուզ հաստատ մեծ փոփոխություններով, ապա նա կհաղթի մի մեծ մենամարտ տանկերի կողմնակիցների համար ողջ աշխարհում: Այն կլինի աշխարհում նոր սերնդի առաջին տանկը, նոր կառուցվածքով ու նոր ապագայով ողջ տանկաշինության համար: Սա մեծ խնդիր է ու այստեղ խոսքը միայն ռուսական բանակի, զենքի ու ապագայի մասին չէ, այստեղ զինագործության ու պատերազմների ապագայի հարցն է, որտեղ տանկերի դերը զգալիորեն փոփոխվում է և դեռ շատ հարցեր պարզ չեն: Արմատան այսօր անհայտ շատ հարցերի պատասխանների ճկունության ու փոփոխության հաշվարկով էլ պիտի մտնի կյանք, այլապես կոնցեպտուալ տարրական սխալն էլ կարող է նրա համար կործանարար լինել, նույնիսկ ոչ փոքր խմբաքանակի արտադրությունից հետո: Ունենալ տանկային մինի ՀՀՊ համակարգ թե ոչ, ինչպիսին այն լինի, հրանոթը փոխել թե ոչ, զենքի համակարգում նախատեսել հրանոթի հիմնարար փոփոխություն, առանց աշտարակի փոփոխության թե ոչ, սրանք հարցերի կեսն էլ չեն: Ռուսական զինագործությունը այսօր կանգնած է համաշխարհային զինագործության մի մեծ թևի փրկության կամ կործանման խաչմերուկում ու շատերը որոնք բոլորովին չեն կամենում այդ ծախսերի տակ ընկնել շունչները պահած սպասում են այս զարմանալի մեքենայի ճակատագրին: Այնպես որ շատ կարևոր է թե ինչ կլինի: ԵՎ ինչքան էլ ինչ որ մեկը այս մեքենան հավանի կամ ոչ, լինի մրցակից գերմանացի կամ ամերիկացի, նրանց համար Արմատան ինչ որ առումով փրկություն է նաև: Այլ իմաստով ևս իհարկե բայց դա այլ թեմա է: Դրանից հետո կա նաև այլ հարց, որը առաջինի նման գրեթե չի արծարծվում մասնագիտական շրջանակներում: Այս մեքենան ռուսական նոր տեսակի բանակի, թվային կառավարմամբ, փոխկակցված և այլն, բոլորը այստեղ գրել չի լինի, բանակի, առաջին լիարժեք «C4 ISR» հարթակը կարող է լինել: Իմ ներկայացրած ցանցահարթակակենտրոն մշակույթի ու փիլիսոփայության առաջին կրողը: Սիմվոլիկ է իհարկե, որ ռուսական բանակը այս նոր մակարդակին սկսում է անցնել վերգետնյա զինատեսակով, դա մեծ հաշվով ավանդույթ ու ռազմական մշակույթ է, մի քիչ ափսոսում եմ դրա համար, բայց չափազանց մեծ քայլ է: Իհարկե այն կթանկանա, մեծ փոփոխություններ կկրի բայց դա չի կարող խանգարել եթե նրա ստեղծողներն ու պատվիրողները գնան մինչև վերջ, եթե նրանք լավ են պատկերացնում իրենց խնդիրը: Այն կարող է դառնալ եզակի ռուսական զինատեսակ պատմության մեջ, որը հեղափոխական է ու անցել է բոլոր ցիկլերը դառնալով հիմնական զինատեսակ: Հենց այս հարցերի մասին է նաև իմ հոդվածը որը վերջերս ներկայացրեցի ձեր դատին: Շատ է խոսվում այս զարամանալի մեքենայի մասին, բայց խոսվում է շատ մակերեսորեն:

Արծրուն Հովհաննիսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more