▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Արցախի հյուսիսարևելյան սահմաններում, հենց պատերազմ է

Հասկանում եմ, որ ոչ ոք պատերազմ չի ուզում, բայց ցավոք պատերազմը պարտադրված է մեզ։ Եվ սա պետք է հստակ գիտակցել։ Քառօրյա պատերազմ ասելով՝ ենթագիտակցաբար երևի ուզում էինք համոզել մեզ, որ այդ փորձությունն էլ անցավ։ Բայց այն, ինչ հիմա տեղի է ունենում Արցախի հյուսիսարևելյան սահմաններում, հենց պատերազմ է, որ կա։ Եվ ի՞նչ, ուրեմն մեկ շաբաթ հետո, եթե քիչ թե շատ հարաբերական անդորր լինի, պիտի «քառօրյա» արտահայտությունը փոխարինենք «ապրիլյա՞ն» բառով։ Չի կարելի այսպես։ Մարտահրավերը պետք է ընդունել և հաղթել։ Այլ տարբերակ չկա։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more