▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն ինչ հիմա ունենք, կոչվում է դանդաղ-դիրքային պատերազմ

Մենք մեր համար հորինել ենք մի շարք հեքիաթներ ու համառորեն շարունակում ենք հավատալ դրան, ինչը մեզ ավելի խոցելի է դարձնում իրականության հանդեպ։ Օրինակ, վերջին մի 10-15 տարին մենք լրջով հավատացինք, որ կարող է պատերազմ սկսել, իսկ վերջին տենց մի տարին մենք անընդհատ կառչում ենք այն միֆից, որ խախտվում է հրադադարի ռեժիմը։

Ժողովուրդ ջան, ո՞նց կարող է սկսվել մի բան, որը երբեք չի էլ վերջացել։ Ո՞նց կարող է խախտվել մի բան, որը գոյություն չունի։ Ուշքի եկեք էլի ու եկեք իրերն իրենց անուններով կոչենք։ Նայեք, ֆորմալ առումով, պատերազմը երբեք չի ավարտվել, որովհետև չկա խաղաղության պայմանագիր։ Եղել է զինադադարի պայմանագիր, որը պատերազմը մոտ 20 տարով պասիվ ֆազա տեղափոխեց, իսկ վերջին երկու-երեք տարին այն պարզապես աստիճանաբար էսկալացվում է։ Դրանից ոչ ավել, ոչ էլ պակաս, բայց մի բանում վստահ եղեք ու վերջապես քաջություն ունեցեք խոստովանելու դա․ մենք իրոք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք և սա զուտ պաթոսային ինչ որ եզրույթ չէ, որը մոգոնում են հանրապետկանները, սա թե՛ դե ֆակտո, թե՛ դե յուրե մեր իրականությունն է։

Ինչ վերաբերում է զինադադարի ռեժիմին, ապա զինադադարի ռեժիմ խախտելը ենթադրում է, որ որպես կանոն՝ տարվա մեծ մասը սահմանին կրակոցներ ու առավել ևս հրթետակոծություն ու հետախուզա-դիվերսիոն գործողություններ չեն լինում և օրինաչափությունն անդորրն է։ Սակայն երբ ստեղծվում է իրավիճակ, երբ հանգիստ անցած գիշերն է գտնվում օրինաչափությունից դուրս, ապա առնվազն աբսուրդ է խոսել զինադադարի ռեժիմից ու դրա խախտումներից։

Այն ինչ հիմա ունենք, կոչվում է դանդաղ-դիրաքային պատերազմ, որում սկզբում սկսեցին դիպուկահարների ինտենսիվորեն կիրառել, հետո հետախուզզա-դիվերսիոն ջոկատներ, հետո հրետանի, իսկ վաղն էլ կարող են արդեն զրահատեխնիկա ու ավիացիա կիրառել, բայց այդ ժամանակ արդեն գործ կունենանք ոչ թե դանդաղ-դիրքային պատերազմի, այլ ակտիվ, լիարժեք ու մասշտաբային ռազմական գործողությունների։

Հասկացեք սա, մարսեք սա, ընդունեք սա, որովհետև դա օբյեկտիվ հանգամանք ա, իսկ մեր պարագայում ջայլամություն անելն այդ հանգամանքի նկատմամբ՝ անթույլատրելի շռայլություն է։

Կոնստանտին Տեր-Նակալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more