«Այն, ինչ անում է այս «լրատվականը», այլասերվածություն է»․ Արմեն Հայրապետյան
Լրագրող Արմեն Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամոթ ու խայտառակություն։
Տեսանյութը չեմ ուզում տարածել, բայց այն, ինչ անում է այս «լրատվականը», այլասերվածություն է։ Հասկանալի է, թե որտեղից, ում ուղղորդմամբ սարսափելի արշավ են սկսել արցախցիների դեմ, տգեղ, կեղտոտ արշավ, դրան մասնակից են դարձնում հասարակ անուղեղ մարդկանց։
Ատելության մեծ չափաբաժին են նորից կուտակում, նորից իրար դեմ հանում մարդկանց ու բաժանում։ Սա ոչ մի լավ տեղ չի կարող տանել։
Իսկ նման տեսանյութների կանանց, տղամարդկանց մասին լռեմ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet