▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այլասերված դասախոսն ուսանողներին ստիպում է էրոտիկ գործողություններ կատարել քննության ընթացքում. 18+

Professor Dominguez insists nudity is a standard canvas for performance art and body art (photograph posed by models)

Ուսանողների համար ուսումնական կյանքի ամենասթրեսային շրջանը քննությունների շրջանն է։ Հատկապես մեծ սթրեսների հետ են կապված ավարտական քննությունները։ Բազում ուսանողներ ինչի ասես որ պատրաստ չեն, միայն թե բավարար գնահատական ստանան ավարտական քննությունից։ Այնուամենայնիվ, կան ոոշ սկզբունքներ, որոնք անգամ հանուն դիպլոմի չի կարելի ոտնակոխ տալ։ Պատկերացրեք, թե ինչ կանեիք, եթե ավարտական քննության բարձր գնահատականի դիմաց Ձեզնից նախապես կաշառք պահանջեին։ Իսկ ի՞նչ կանեիք, եթե Ձեր առջև պայման դնեին, որ միայն մերկ վիճակով մոմով լուսավորված սենյակում մերկանալու դեպքում կարող եք բարեհաջող հանձնել քննությունը։ Ընդ որում, Դուք պետք է մերկանաք ոչ միայն Ձեր բոլոր դասընկերների, այլև դասախոսի առջև։

Professor Ricardo Dominguez has defended claims that the final exam is a perversion, saying that he has not received a single complaint in 11 years

Փչացած պրոֆեսորը

Ցանկացած խելամիտ ուսանող այս պահանջը որպես անհաջող կատակ կընդուներ, սակայն արի ու տես, որ Կալիֆորնիայի համալսարանի Տեսողական արվեստների բաժնում դասավանդվում է մի դասընթաց, որի ավարտական քննությունը հենց այսպիսի էրոտիկ առաջադրանք կատարելն է։ Այո՛, այո՛, բավական չէ սոսկ մերկ վիճակում նստել աղոտ լուսավորված սենյակում։ Ոսումնական ծրագրի համաձայն՝ ուսանողները պետք է այնպիսի ժեստ անեն, որը կվկայի նրանց էրոտիկ եսի մասին։ Այս անհեթեթ առաջադրանքը ծագել է պրոֆեսոր Ռիկարդո Դոմինգեսի փչացած գլխում։

A mother of one of the students has spoken out against the requirement, saying it makes her sick to her stomach

Ահա և այն համալսարանը, որում ուսանողներին ստիպում են այսպես կոչված «էրոտիկ քննություն» հանձնել։ 

Նրա ուսանողուհիներից մեկը գնացել է տուն ու մայրիկին պատմել, թե ինչպես է այս մարազմատիկ դասախոսը գնահատական նշանակում ավարտական քննության ժամանակ։ Զայրացած մայրիկը որոշել է պատռել մոլագար դասախոսի դիմակը ու քննության էրոտիկ ընթացակարգի մասին հայտնել լրատվամիջոցներին։ «ABC News»-ին տված հարցազրույցի ընթացքում այդ ուսանողուհու մայրիկը նշել է, որ դասընթացի սկզբում ուսանողներին հստակորեն չի բացատրվում, թե ինչ է իրենից ներկայացնելու այս պարտադիր առաջադրանքը։ Հավանաբար ցնդած պրոֆեսորը հատուկ է դա թաքցնում ի սկզբանե, որպեսզի վերջին րոպեին հանկարծակիի բերի ուսանողներին, ու նրանք երկար-բարակ ծանրութեթև անելու ժամանակ չունենան։

Students on the upper-level course must perform a gesture that traces, outlines or speaks about your erotic self(s), according to the course syllabus (photograph posed by models)

Անբարոյական դասախոսի այս ստոր արարքից ապշած մայրիկը նշել է, որ այս առաջադրանքը մեղմ ասած այլասերում է։ Ցնդած պրոֆեսորը, տեսնելով իր ուսանողուհիների մերկ կերպարանքը, ինքն էլ է հավեսի ըկնում ու որոշում բոլորին զարմացնել իր բարեմասնություններով։ Էրոտիկ քննության օրը Դոմինգեսը ևս մերկանում է։ Ամենազարմանալին այն է, որ այլասերված դասախոսն արդեն 11 տարի է, ինչ դասավանդում է այս դասընթացը։ Տարիների ընթացքում դասընթացը շատ փոփոխությունների է ենթարկվել, սակայն քննության ընթացակարգն անփոփոխ է մնացել։ Ի պատասխան իրեն ուղղված մեղադրանքների՝ Դոմինգեսը ինքնագոհ ու ամբարտավան տեսքով պնդում է, որ այդ 11 տարիների ընթացքում ինքը ոչ մի բողոք չի ստացել քննության ընթացքի վերաբերյալ։ Հարցազրույցի ընթացքում նա նշել է.

Եթե ուսանողներն անհարմարություն են զգում այս առաջադրանքի կատարման հետ կապված, ապա նրանք պետք է առհասարակ չմասնակցեն այս դասընթացին։

Համալսարանի պաշտոնական վեբկայքում տեղադրված առարկայական նկարագրի մեջ գրված է. «Ինքնակենսագրականի, երազի, խոստովանության, երևակայության ու այլ միջոցներով նորովի են հայտնագործում սեփական եսը»: Փաստորեն, ըստ պրոֆեսորի՝ սեփական եսը նորովի բացահայտելու ամենաօպտիմալ տարբերակը կիսախավար սենյակում մորեմերկ նստելն է։ Շատ օրիգինալ մոտեցում է, միայն թե զարմանալի է, թե ինչպես է, որ այս պրոֆեսորը մինչ օրս չի բանտարկվել ուսանողների իրավունքների ոտնահարման ու նրանց անձի նվաստացման մեղադրանքով։

Աղբյուրը` Blognews.am


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more