Հիշեք՝ գիշերին հաջորդում է այգաբացը. տեր Հայկ
Հավատքով ու հոգով պետք է սպսենք, որ մի օր այս ժամերգությունը կկատարենք սրբազան հոր (նկատի ունի անազատության մեջ գտնվող Արգածոտնի թեմի առաջնորդին) աղոթքով ու փափագենք մեր եկեղեցու շենության ու բարօրության համար։ Այս մասին միասնական աղոթքի ժամանակ իր խոսքում ասաց Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա տեր Հայկ Սահակյանը։
«Խնդրում եմ հիշեք՝ գիշերին հաջորդում է այգաբացը։ Ես ուզենամ, թե ոչ, ինչ-որ մեկն ուզենա կամ չուզենա, կապ չունի, այգաբացը Աստծո կամքն է և այգաբացը լինելու է, ի փառս, ի շինություն մեր ազգի, մեր հայրենիքի և մեր եկեղեցու»,- ասում է տեր Հայկը։
Տեսանյութն՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կալանավորված հոգևորականների և մյուս կալանավորների համար այսօրվա միասնական աղոթքը հնչեց Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցուց...


