▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ պաշտոնյան պետք է ծնված լիներ մ․թ․612 թվին, որ 416 000 դրամ աշխատավարձով կուտակեր 14,5 մլն դոլար․ Արեն Մկրտչյան

 Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթի վերաբերյալ քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ներկայացրեց 2017թ․-ին արված մի լրագրողական հետաքննություն, որը վերաբերում էր բարձրաստիճան նախկին պաշտոնյաններից մեկին։

Արեն Մկրտչյանը անուն չհնչեցրեց։

Ըստ նրա՝ տվյալ պաշտոնյայի հայտարարագրված աշխատավարձը 416 000 դրամ է կազմել։ Հետաքննության արդյունքներով պարզվել է, որ այդ պաշտոնյան Երևանի թաղամասերից մեկում 3 մլն դոլար արժողությամբ դղյակ ունի, 72-ամյա թոշակառու մոր անունով 3 դղյակ՝ 5, 5 մլն դոլար արժեքով, հորաքրոջ որդու անունով 2 մլն դոլար արժողությամբ եռահարկ առևտրի կենտրոն ունի, ընկերոջ կնոջ քրոջ անունով՝ 4 մլն դոլար արժողությամբ բազմաբնակարան նորակառույց բնակելի շենք։

Արեն Մկրտչյանն այսքանով կանգ առավ, ասաց՝ ժամանակը չի բավարարի, որպեսզի մնացյալն էլ ներկայացնի։

«416 000 դրամ աշխատավարձով 14, 5 մլն դոլարի գույք ունենալու համար 1408 տարի է անհրաժեշտ։ Այսինքն՝ այդ պաշտոնյան պետք է ծնված լիներ 612 թ․-ին և ծնված օրվանից նշանակված լիներ այդ պաշտոնին»,- նկատեց Արեն Մկրտչյանը։

Ըստ նրա՝ այդ պաշտոնյաներն այս օրենքի ընդունումից հետո պետք է պատասխան տան, թե որտեղից իրենց այդքան գումար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more