▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ ո՞ր վաստակի համար է պարգևատրվել այդ կասկածելի ֆիզիոլոգիական ծագում ունեցող անձնավորությունը

Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու առաքելության ջատագովներից մեկի հայտարարությունից հետո բողոքի մեծ ալիք բարձրացավ Հայաստանի հասարակության ներսում, եղան արդարացված և հիմնավորված պահանջներ զրկել այդ սուբյեկտին նրան շնորհված պետական պարգևներից ու մրցանակներից, նույնիսկ եղավ տեղեկատվություն, որ արդեն իսկ ներկայացվել է պահանջ վերադարձնել հանձնված պետական պարգևը, ԱԺ-ում սկսվել է գործընթաց ԱԺ Նախագահի կողմից հանձնված պարգևները հետ կանչելու նպատակով։ Որքան էլ որ նշված գործընթացները արդարացված և հիմնավոր լինեն, մի կարևոր հարց մնում է պարզաբանման ենթակա։ Այդ որ վաստակի, ազգանվեր գործի կամ տիեզերական առաքելության համար է պարգևատրվել այդ կասկածելի ֆիզիոլոգիական և բարոյական ծագում ունեցող անձնավորությանը? Ինչ չափորոշիչներ են գործում պետական պարգևներ հանձնելու համար, ովքեր են գնահատում, ինչ ընթացակարգով է ընդունվում պետական պարգև հանձնելու մասին որոշումը? Ինչու են լռում սրան պարգևատրած պաշտոնյաները, ինչու չեն խոստովանում, որ պարգևները հանձնել են շահադիտական նկատառումներով՝ շողոքորթելու համար սույն պարոնի գեո-քաղաքական հովանավորներին։ Թէ մեր ժամանակներում լռելը ամենաճիշտ լուծումն է? Կխոսեն, կգրեն, կմոռանան, կանցնի կգնա. . . Ուզում եմ հատուկ զգուշացնել, որ չի մոռացվելու, հիշվելու է և ինչ որ պահին բոլորը պատասխան տալու պետության դավաճանին պետական պարգևներ հանձնելու համար։ Իսկ նման հայտարարություն անողներին ու նրանց պատվիրատուներին ուզում եմ զգուշացնել, որ երազախաբություն լինում է նաև հասուն կենսաբանական տարիքում . . .

Արթուր Ղազինյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more