▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ ինչպե՞ս եղավ, որ Կիրիլ Պատրիարքի հերքումն իրեն երկար սպասեցնել չտվեց

Ինչպես արդեն գիտենք, Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, «Россия» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում, խոսելով վերջին տարիների ընթացքում Սիրիայում և Իրաքում ապրող քրիստոնյաների սարսափելի վիճակի մասին, մեկ շատ անհաջող պատմական օրինակ բերեց` Օսմանյան կայսրության և այնտեղ ապրող քրիստոնյաների հետ կապված:
Ինձ և վստահ եմ նաև շատ-շատերին առնվազն անհասկանալի և իմաստազուրկ թվաց Պատրիարքի նմանօրինակ «պատմական էքսկուրսը»: Սակայն այդ անորոշ զգացողությունը շուտով ցրվեց` շատ կարճ ժամանակամիջոցում Պատրիարքի մամուլի քարտուղարի հերքմամբ: Քարտուղարը մասնավորապես նշեց, որ Հայերի ցեղասպանության հարցում ռուսական եկեղեցու տեսակետը բազմիցս է հնչել տարբեր պաշտոնական հայտարարությունների և Պատրիարքի ուղերձների մեջ և դրանք մնում են անփոփոխ, իսկ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց դիրքորշման լավագույն ապացույցը ռուսական եկեղեցու պատվիրակության այցն էր Երևան՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին մասնակցելու նպատակով:
Իրականում, եթե փորձենք այս հարցը խորության մեջ դիտարկել, ապա պարզից էլ պարզ է դառնում, որ Կիրիլի խոսքը ուղղակի շփոթմունք էր, վրիպակ, որը կարճ ժամանակում ուղղվեց հենց Ռուսական եկեղեցու կողմից:
Բայց այս ամբողջ պատմության մեջ մի չլուսավորված էջ էլ է ևս մնում: Որևէ մեկը ինքն իրեն հարց ուղղե՞լ է, թե ո՞րն է պատճառը, որ այդ հերքումը այդքան արագ տեղի ունեցավ, չէ ո՞ր դա հենց այնպես տեղի ունենալ չէր կարող, չէ ո՞ր այդ ուղղությամբ պետք է համակողմանի և հետևողական աշխատանք կատարվեր: Շատ հավանական է, որ այս ամենի ետևում կանգնած լինի հայոց դիվանագիտությունը` ի դեմս ՀՀ ԱԳՆ-ի: Չգիտենք, հստակ չենք կարող պնդել, ո՞վ է կանգնած այս ամենի ետևում, բայց որ ճիշտ և օպերատիվ մոտեցում ցուցաբերվեց և դա էլ արվեց առանց դրոշակ դարձնելու, դա արդեն փաստ է:

Հայոց Տուն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more