|
Քաղաքացիները նյարդայնանում և մեզ մեղադրում են, որ շարունակում ենք արձագանքել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու նրանց առաջնորդած ուժերին, ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Երբեմն քաղաքացիներն ասում են` մեկ-մեկ ընենց տպավորություն ա, որ շատ հարմար ա այդ իրադրությունը ձեզ համար, որովհետև իրական խնդիրների լուծումները չեք քննարկում, խուսափում եք: Այս թնջուկը պետք է լուծվի: Շուտով խորհրդարանական ընտրություններ են լինելու, և այդ անձանց առաջնորդած ուժերը պարզապես պետք է չլինեն խորհրդարանում, քանի դեռ եղան, այդ խոսակցությունը շարունակվելու է»,- նշել է նա։ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։ *** |
|
Հայաստանը կոնկրետ մի երկրի գրպանում է հայտնվել մի գործիքով՝ Ղարաբաղի հարցով, այս մասին այսօր ԱԺ–ում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ամփոփիչ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ընդդիմության պատգամավորը բանակում ուրիշ երկրի ազդեցության գործակալների մասին է խոսում, բայց եթե բանը հասել է այդտեղ, եկեք մի հատ փորձենք ցուցակ կազմել 2018 թվականի դրությամբ այդ երկրի ազդեցության գործակալ հանդիսացող և չհանդիսացողների միջև։ Ընդ որում, սա անձնավորված չէ, ամենայն հարգանքով բոլորին, բայց 2018-ին էլ, 19-ին էլ, 20-ին էլ, տո 21-ին էլ, մինչև 22, 22-ը ներառյալ, մեր բանակի սոցիալ-հոգեբանությունը, մտածողությունը եղել է ազդեցության գործակալի։ Մեր բանակում չի եղել ինքնիշխան կամքի կենտրոն։ Ընդ որում, սա չի նշանակում, որ բոլորը եղել են այդպիսին, ոչ, ես մթնոլորտի մասին եմ խոսում, ես տրամադրության մասին եմ խոսում, ես ընկալման մասին եմ խոսում։ Մենք պետք է այս ճշմարտության հետ առերեսվենք: ...Այսօր այս մարդիկ ասում են՝ դե, ինչ ուզել են՝ տվել եք։ Ընդհակառակը, վերջին տարիների իրադարձությունների միակ պատճառը այն է, որ ընդհակառակը, ինչ ուզել են, ոչ մի բան չենք տվել։ Այսօր մարդիկ եկել են, Ղարաբաղ են լացում։ Ոչ մեկը մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար՝ սկսած ֆինանսականից, ինչը երևում է բյուջետային թվերով, սկսած մնացածից՝ ինչը չի երևում ու չի էլ երևալու երբեք։ 2018–ին ինչի՞ մենք զիջումների չգնացինք։ Մինչև տարվա վերջ էդ էլ էդ թեման էլ կփակենք էդ բանակցային փաթեթներն էլ կհրապարակենք, որովհետև մեզնից ուզվում էր Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Դա այդպես չէր ձևակերպվում։ Հայաստանը անկախության հենց հաջորդ օրից կամաց տեղավորվել է այդ գրպանում, ինչի՞ դա այդպես է հայտարարվե՞լ։ Ոչ, դա բոլորովին ուրիշ կերպ է հայտարարվել ու ուրիշ վերնագրերով»,-նշեց նա: *** |
|
Ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակեց առաջ քաշել իր պատկերացմամբ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության կարևորությունը. «Կիրանցի սուգն էիք լացում: Կիրանցն արդեն թաղում էիք, մի հատ էլ Սրբազանը հագել էր էն թաղման շորերը, Կիրանցի թաղումն էր խնկարկում: Կիրանցում եղել ա 102 տուն, հիմա կառուցվում ա 52 տուն: Կիրանցը էսօր մեզ համար ցուցադրական... Ով չի հասկանում Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ասում եմ` եկեք գնանք Կիրանց: Բա էս Կիրանցը պարտվածն ա, էն Կիրանցը հաղթա՞ծը»: *** |
|
«Մեր ծրագրում Ղարաբաղի մասին էլ են դրույթներ եղել, ՀԱՊԿ-ի մասին էլ: Ղարաբաղի մասին գրած ա, որ Հայաստանն էլ, խաղաղապահներն էլ երաշխավորում են, և այլն, և այլն... Կարո՞ղ էինք շարունակել այդ դրույթների հետևից գնալ բուլդոզերի նման: Կարող էինք, բայց կկորցնեինք մեր պետությունը: Քաղաքական առաջնորդությունը տեղ ա, որ դու քեզ վրա պատասխանատվություն ես վերցնում, որը ոչ մեկ չէր վերցնի»,- Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: |
«Այդ անձանց առաջնորդած ուժերը պետք է չլինեն խորհրդարանում». Նիկոլ Փաշինյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


