▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ա՛յ փսլնքոտներ, ովքե՞ր եք դուք, որ պետության հիմնադիրների վրա եք հարձակվում»․ Արամ Մանուկյան

«Փաշինյանը դրսի վտանգների դեպքում խոսույթը տեղափոխում է ներս, որպեսզի դրսի մարտահրավերները ստվերվեն։ Նրա խնդիրն ապակայունացում ստեղծելն է։ Ես չեմ ուզի, որ դրսից Նիկոլին ջախջախեն, արդյունքում երկիրը կործանվի։ Այս մտահոգությունն իրենց թիմում կա՞, թե՞ չկա, այդ մարդիկ մտածո՞ւմ են, որ իրենց անհաշվարկ քայլերով տանում են երկիրը կործանման և բախման»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Անդրադառնալով Կաթողիկոսի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումից հետո ՔՊ-ականների արձագանքներին՝ Մանուկյանն ընդգծեց, որ «մժեղները հարձակվել են փղի վրա»։ «Ա՛յ փսլնքոտներ, ովքեր եք դուք, որ պետության հիմնադիրների վրա եք հարձակվում, դուք ոչինչ եք։ Չունեք ո՛չ կենսագրություն, ո՛չ գաղափար, ո՛չ էլ այս երկիրը հանգիստ ափ հասցնելու տեսլական։ Իրենք անձերի դեմ չեն հարձակվում, թիրախը պետականությունն է»,- նշել է նա և հավելել․ «Տենց դուխով, ՔՊ-ական ուսապարկերով տարածքները հետ բերեք, գերիների հարցը լուծեք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more