▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղոթք կորած փոքրիկին շուտափույթ գտնելու հավատով. պատարագին նաեւ Տիգրանի ծնողներն էին ներկա

Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիս վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Առաքել արք. Քարամյանի, Կարմիր Կիրակիի Սուրբ Պատարագ մատուցեց Տեր Սահակ քհն. Սահակյանը։

Սուրբ Պատարագին ներկա էին Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում օրեր առաջ կորած փոքրիկ Տիգրանի ծնողները։

Սրբազան Հոր կարգադրությամբ թեմի բոլոր եկեղեցիներում պարբերաբար կկատարվի աղոթք` կորած երեխայի շուտափույթ գտնվելու հավատով։

Հիշեցնենք՝ ուղիղ մեկ շաբաթ է՝ հարազատները փրկարարների, ոստիկանների ու քաղաքացիների հետ որոնում են 2–ամյա Տիգրանին։

Փոքրիկը կորել էր անցած կիրակի, մինչեւ այս պահը նրա գտնվելու վայրն անհայտ է։ Կասկած կա, որ երեխան անզգուշաբար ընկել է իրենց տան մոտով անցնող Մարմարիկ գետը։ Փրկարարներն անգամ ծանր տեխնիկա են մոտեցրել գետին, դուրս են բերում խողովակներն ու մեծ քարերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more