▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղոթենք մեր զինվորների համար՝ Աստված պահապան լինի բոլորին

Երեկվանից սկսած թուրք ազերիները սկսել են լայնամասշտաբ պատերազմական գործուղություններ, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ`այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա եւ օդուժ: Հայկական կողմը արժանի հակահարված է հասցրել թշնամուն` պատճառելով զգալի կորուստներ, իսկ մեր ՀՕՊ զորքերը խոցել են թշնամու ողղաթիռ, թշնամու դիակները մնացել են մեր կողմում, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները: ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները բերվել են մարտական բարձր պատրաստվածության և պատրաստ են ամեն պահի սկսելու լայնամասշտաբ նախահարձակ գործողություններ, ինչը կարող է հանգեցնել ադրբեջանական կողմի համար անկանխատեսելի հետեւանքների: ԼՂՀ ՊԲ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունները աշխատում են արտակարգ ռեժիմով, լրատվամիջոցներին և հանրությանը տրամադրում անընմեջ թարմացվող տեղեկատվություն` առաջնագծում տիրող իրավիճակի մասին:ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության եւ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա եւ ակնկալում է անհապաղ հասցեական միջամտություն՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու եւ լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելու համար: Ցավոք սրտի հայկական կողմը ևս ունի զոհեր, աղոթենք ազգովին մեր զինվորների համար, Աստված պահապան լինի բոլորին:


Էդիկ Մնոյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more