Խունկ, աղոթք և հիշատակ Ավետիսյանների ընտանիքին, որի անդամները սպանվեցին ուղիղ մեկ տարի առաջ՝ 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում գտնվող իրենց տանը, երբ լուսադեմին դեռ խաղաղ քնած էին ։
Տեղում սպանվել էին՝
- Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (1961 թ․ ծնված, ընտանիքի հայրը),
- Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (1959 թ․ ծնված, ընտանիքի մայրը),
- Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (1981 թ․ ծնված, նրանց որդին),
- Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (1990 թ․ ծնված, ընտանիքի հարսը),
- Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (1979 թ․ ծնված, դուստրը),
- Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2012 թ․ ծնված, 2 տարեկան երեխա)։
Ընտանիքի յոթերորդ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանը, տեղափոխվել էր հիվանդանոց, ծանր առողջական վիճակում, ենթարկվել վիրահատության։ Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ հիվանդանոցում (ժամը 17։02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ)։
Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: