Հուլիսի 24-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Արցախի փողոցում ավտոմեքենայում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի վերաբերյալ, ինչի հետևանքով 2 հոգի տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից ժամեր անց նոր փաստեր է ձեռք բերվել, ինչպես նաև՝ տեսախցիկի կողմից արձանագրած պայթյունի պահը՝ տեսաձայնագրությամբ։ Այդ ընթացքում ոստիկանության էրեբունու բաժնի ծառայողները պարզել են վիրավորների ինքնությունը։ Նրանք են Արմավիրի մարզում հաշվառված 21-ամյա Հարություն Ղ․-ն, ում վիճակը բժիշկները գնահատել էին միջին ծանրության և Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Գառնիկ Մ․-ն, ում վիճակը նույնպես գնահատվել է միջին ծանրության։ Պարզվել է նաև, որ այդ օրը ժամը 19։50-ի սահմաններում նշված գազաբենզալցակայան են այցելում «Nissan» մակնիշի ավտոմեքենայով, ովքեր գազը լիցքավորելուց հետո դուրս են գալիս գազի համար լիցքավորման հատվածից և առաջ ընթանում ու այնտեղ արդեն կայանում են ավտոմեքենան՝ բենզինի համար լիցքավորող սարքի մոտ, ու մինչ աշխատակիցը կլիցքավորեր ավտոմեքենան՝ սրահում գտնվող վիրավորներից մեկը ծխախոտ է վառում, ինչից առաջանում է պայթյուն՝ հրդեհի բռնկումով։ Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Տեսանյութում ներկայացվում է տեսախցիկի արձանագրածը, որով ակնհայտ երևում է, թե ինչպես են նշված անձինք գազը լիցքավորելուց հետո մոտենում բենզինի լիցքավորման համար նախատեսված սարքին և ավտոմեքենայի մեջ վառում ծխախոտ, որով նաև հերքվում է այն կարծիքը, թե ավտոմեքենան պայթել էլ գազ լիցքավորելու ժամանակ։
|