▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտոբուսի պայթյունի մեջ կասկածվող տղամարդու մայրը վաճառել էր գույքը և ողջ գումարը տվել մյուս զավակին

Life.panorama.am-ը գրում է. Ավտոբուսի պայթյունի մեջ կասկածվող տղամարդն իր մոր հետ գույքային վեճ է ունեցել: Կայքի աղբյուրի տեղեկացմամբ, մայրը վաճառել էր գույքը և ողջ հասույթը փոխանցել էր մյուս զավակին, ինչն էլ լուրջ ներընտանեկան վեճի պատճառ էր դարձել:

Ըստ տեղեկությունների, միջադեպի պահին տղամարդը պայթուցիկով ուղևորվելիս է եղել մոր տուն, ով բնակվում է Աջափնյակ վարչական շրջանում:

Ըստ կայքի աղբյուրների փոխանցման՝ 55-ամյա տղամարդը սպանության փորձի մեղադրանքով 13 տարվա ազատազրկման է դատապարտվել և պատիժը կրել է Հայաստանում, իսկ երկրորդ անգամ դատապարտվել է արտերկրում: Նշենք, որ Քննչական կոմիտեից հրաժարվեցին մեկնաբանել տեղեկությունը:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Քննությամբ պարզվում են ապրիլի 25-ին ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները. ներկայացնում է քննիչը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more